00:00:00

Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման

21:07, 16 հուլիս 2026 Հասարակություն

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը կանոնավոր չվերթ է իրականացնում Մոսկվա-Գյումրի ուղղությամբ, վայրէջքից առաջ մի քանի մանևր է կատարել Հայաստանի օդային տարածքում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Թռիչքներին հետևող ծառայությունների տվյալների համաձայն՝ Գյումրու օդանավակայանին մոտենալիս օդանավը փոխել է ուղղությունը դեպի Երևան, ինչից հետո որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի սահման: Այնուհետև ինքնաթիռը կրկին ուղղություն է վերցրել դեպի Գյումրի, կարճ ժամանակով անհետացել է ռադարներից, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:

«Պոբեդա» ավիաընկերությունից «Սպուտնիկ Արմենիա»-ին պարզաբանել են, որ ինքնաթիռի հետագծի փոփոխության պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։

«Ամեն ինչ նորմալ է։ Աշխատանքային իրավիճակ է եղել։ Օդերևութաբանական պայմանները հարմար չեն եղել վայրէջք կատարելու համար»,- ասել են ավիաընկերությունից:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր