00:00:00

«Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

18:14, 16 հուլիս 2026 Հասարակություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ավ-կանա» ՍՊ ընկերությանը պատկանող «Լուսաբաց» մանկական ճամբարի (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորաբար՝

 

- սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից,

 

-առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր