00:00:00

Կերե՛ք գիտակցաբար և դանդաղ. խորհուրդներ՝ առողջապահության նախարարությունից

17:15, 16 հուլիս 2026 Հասարակություն

Սեփական օրգանիզմի կարիքները ճիշտ ճանաչելու և սննդանյութերի բալանսը պահպանելու համար խիստ կարևոր է առողջ սննդակարգի ապահովումը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ, անկախ մարմնի կազմվածքից, քաշից կամ առողջական վիճակից օրգանիզմի լիարժեք գործունեության համար շատ կարևոր է առողջ սնվելը։

«Առողջ սնուցումը նվազեցնում է այնպիսի հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպիսիք են դիաբետը, սրտանոթային խանգարումները, քաղցկեղը:

Սննդակարգի պետք է լինի գրագետ, քանի որ խիստ սահմանափակումների դեպքում օրգանիզմը բնականորեն դիմադրում է քաշի կորստին, ինչը հետագայում հանգեցնում է կորցրած քաշի կրկնակի ավելացման։

9 գործնական կանոն` սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար

Կարգավորե՛ք սնվելու ռեժիմը: Օրական կերեք 3 հիմնական ուտեստ և 1-2 առողջ խորտիկ (միջուտեստ)։ Բաց մի՛ թողեք ուտեստները և չափից դուրս մի՛ սահմանափակեք ձեր սննդակարգը:

Կերե՛ք գիտակցաբար և դանդաղ: Հետևե՛ք քաղցի և հագեցվածության ձեր ներքին ազդակներին։ Խուսափե՛ք ուտելու ընթացքում էկրաններին (հեռախոս, հեռուստացույց, համակարգիչ) նայելուց, քանի որ դա բերում է մեխանիկական (ավելորդ) սննդի ընդունման։

Օգտագործե՛ք բազմազան, ցանկալի է՝ թարմ, տեղական և սեզոնային մրգեր ու բանջարեղեն։ Օրական խորհուրդ է տրվում ուտել առնվազն 5 բաժին (յուրաքանչյուրը ձեր ափի չափով)։

Կարտոֆիլը, ամբողջահատիկը, մակարոնեղենն ու բրինձը էներգիայի և սննդանյութերի կարևոր ու առողջարար աղբյուր են։

Յուղոտ միսն ու երշիկեղենը փոխարինե՛ք լոբազգիներով (ոսպ, սիսեռ, լոբի), ձկնեղենով, թռչնամսով կամ անյուղ մսով։

Յոգուրտը կամ մածունը, կեֆիրն ու պանիրը չափազանց կարևոր են օրգանիզմի աճի և ոսկորների ամրության համար։

Ընտրե՛ք ցածր յուղայնությամբ տարբերակներ։

Սահմանափակե՛ք կամ բացառե՛ք

Շաքար պարունակող ըմպելիքները (գազավորված քաղցր ըմպելիք, պատրաստի հյութեր, պատրաստի սուրճ/թեյ),

Էներգետիկ ըմպելիքները

Քաղցրավենիքն ու տապակած սնունդը (ֆրի, չիպսեր, պոնչիկներ, թխվածքաբլիթներ),

Աղի բարձր պարունակությամբ մթերքները (պատրաստի կիսաֆաբրիկատներ, աղի սոուսներ)։

Եթե ուտեստների արանքում ցանկանում եք ինչ-որ բան ուտել, բայց իրականում քաղցած չեք, խմե՛ք մեկ բաժակ ջուր, առանց շաքարի թեյ կամ զբաղվե՛ք ձեր սիրելի հոբբիով (զբոսանք, ընթերցանություն, երաժշտություն)։

Սկսե՛ք փոքր բաժիններից, սպասե՛ք 20 րոպե և հավելյալ սնունդ վերցրեք միայն այն դեպքում, եթե դեռ քաղցած եք։ Մեկ ափսեն սովորաբար լիովին բավարար է»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր