00:00:00

Դшնшկшհարության վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունից հերքում են

13:33, 16 հուլիս 2026 Իրավական

Հուլիսի 15-ին՝ ժամը 21․10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Աուդի» մակնիշի մեքենայի վարորդի կատարած իրավախախտումն արձանագրելու ժամանակ Շիրակի մարզի գումարտակի պարեկներին են մոտեցել նրա երկու ընկերները։ Նրանք խոչընդոտել են պարեկների օրինական գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք, հնչեցրել վիրավորական արտահայտություններ՝ միաժամանակ խաթարելով բնականոն երթևեկությունը։

Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա, 41-ամյա և 47-ամյա երեք տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։

Դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում տարածված դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր