00:00:00

Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են. «Հրապարակ»

08:19, 16 հուլիս 2026 Մամուլ

 «Հրապարակ» թերթը գրում է ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները շարունակում են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։ Նախօրեին ներկայացրեց Արթուր Դանիելյանը` արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի որդին, որն ԱԺ անցած 29 թեկնածուներից մեկն է:Մեզ վստահեցրին, որ որոշումն անձնական է, գաղափարական տարաձայնություններ չկան, նա կողմ է մանդատները վերցնելուն։ Մեր տեղեկություններով, վերջնական որոշում չունեն ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանն ու Լիլիա Շուշանյանը: Մելոյանը հանգստի է մեկնել, ասում են՝ գալուն պես դիմում կներկայացնի, նրա որոշումն էլ է անձնական, ասում են` փաստաբան ամուսինն է դեմ։

Ինչպես մանդատների, այնպես էլ ԱԺ ղեկավար պաշտոնների հարցում «Ուժեղ Հայաստանում» միակարծություն չկա` ոմանք կողմ են հանձնաժողովների նախագահների եւ փոխխոսնակի պաշտոնները վերցնելուն: Ոմանք դեմ են՝ փաստարկելով, որ այդ պաշտոնները որեւէ առավելություն չեն տալիս: Իսկ եթե անգամ հանձնաժողովների նախագահությունը վերցնում են, ԱԺ փոխխոսնակինը չպետք է վերցնեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր