00:00:00

Ֆրանսահայ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի

22:25, 15 հուլիս 2026 Հասարակություն

Ֆրանսահայ աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանը նշանակվել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի՝ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, գրում է rtl.fr-ը։

 

Նրա անունը ներառվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ 2026 թվականի հուլիսի 13-ին ստորագրած պարգևատրման հրամանագրում, որը հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկագրում՝ հուլիսի 14-ին։ Փաստաթղթում Քյուրքջյանը ներկայացված է որպես օծանելիքագործ և օծանելիքի ընկերության գեղարվեստական տնօրեն։

Ֆրանսիս Քյուրքջյանը Maison Francis Kurkdjian օծանելիքի տան հիմնադիրն է և Dior Parfums-ի ստեղծագործական տնօրենը։ Նա համաշխարհային օծանելիքագործության ամենահայտնի ներկայացուցիչներից է։

Պարգևատրման առիթով Քյուրքջյանը նշել է, որ այն կիսում է իր մասնագիտական ճանապարհին իրեն ուղեկցած բոլոր մարդկանց հետ։ Նա նաև հուզիչ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած իր տատիկին ու պապիկին։

«Հուզմունքով մտածում եմ իմ տատիկի և պապիկի մասին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած մարդկանց։ Նրանց քաջությունը, նոր հայրենիքի հանդեպ վստահությունն ու ինձ փոխանցած արժեքներն այս պարգևին առանձնահատուկ նշանակություն են տալիս»,– գրել է Քյուրքջյանը։

Ֆրանսիայի 2026 թվականի հուլիսի 14-ի քաղաքացիական պարգևատրումների ցուցակում ընդգրկվել են մշակույթի, գիտության, առողջապահության, բիզնեսի, սպորտի և հանրային ծառայության ոլորտների մի շարք ներկայացուցիչներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր