Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 մլն 128,64 հազար դոլարի ապրանք։
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, հայտնել են, որ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,10%-ը։
Ընդհանուր առմամբ, 2026-ի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 24 մլրդ 661,35 մլն դոլար։