00:00:00

Տրանսպորտային միջոցների զգալի կուտակում՝ «Վերին Լարս» անցակետի չեզոք գոտում

22:03, 14 հուլիս 2026 Տնտեսություն

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ՝ «Վերին Լարս» անցակետի չեզոք գոտում, տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։

Նշվում է, որ բեռնատարների անցումը դանդաղել է, քանի որ հարևան կողմի կողմից դրանց ընդունման գործընթացը դանդաղել է, ինչի հետևանքով մեքենաները չեն կարողանում անցնել չեզոք գոտի։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ անցակետի հարակից այլ հատվածներում սպասում է ավելի քան 450 բեռնատար։ Միաժամանակ «Վերին Լարսի» մոտ այս պահին մարդատար մեքենաների հերթ չկա։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի կողմից մաքսային ծառայությունները շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով և պատրաստ են բարձր ծանրաբեռնվածության պայմաններին։ Վերջին մեկ օրվա ընթացքում դուրս գալու համար ձևակերպվել է ավելի քան 1,7 հազար մարդատար ավտոմեքենա, սահմանը հատել է ավելի քան 8 հազար մարդ, իսկ մուտքի ուղղությամբ ձևակերպվել է 1,3 հազար մեքենա և ավելի քան 5 հազար անձ։

ՌԴ մաքսային ծառայությունը կոչ է անում փոխադրողներին և արձակուրդ մեկնել պատրաստվող քաղաքացիներին հաշվի առնել ստեղծված իրավիճակը երթուղիները պլանավորելիս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր