Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը ընդգծում է՝ դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքի արտահանման արգելքը հարվածում է գյուղացուն, արտահանողին, ամբողջ տնտեսությանը։
Ֆարմանյանը այս առնչությամբ գրել է.
«Գիտե՞ք, թե Հայաստանից արտահանվող գյուղմթերքներից որոնք են գրեթե 100%-ով գնում մեկ երկիր։
2025 թվականի տվյալները խոսուն են․
լոլիկ - 99.9%՝ Ռուսաստան
վարունգ - գրեթե 100%՝ Ռուսաստան
պղպեղ - գրեթե 100%՝ Ռուսաստան
կեռաս -մոտ 99%՝ Ռուսաստան
դեղձ և նեկտարին - մինչև 99%՝ Ռուսաստան։
Սա պարզապես վիճակագրություն չէ. սա արտահանման կառուցվածք է, որտեղ մի քանի կարևոր գյուղմթերքների համար Հայաստանը փաստացի ունի մեկ հիմնական շուկա։
Երբ արտահանումը կենտրոնացած է մեկ երկրի վրա, ցանկացած սահմանափակում, պահանջարկի անկում կամ լոգիստիկ խնդիր անմիջապես հարվածում է գյուղացուն, արտահանողին և ամբողջ ոլորտին։
Թվերը երբեմն ավելի շատ բան են ասում, քան երկար քաղաքական ելույթները»։