00:00:00

Մեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել

21:28, 13 հուլիս 2026 Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ «Belgee X50» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս ուղևորը մարմնի մի հատվածով դուրս է եկել տանիքից, ինչը ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում է։

ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները տեղում պարզել են, որ նշված ավտոմեքենան ուղևորվում է դեպի Արագածոտնի մարզ, և տաք հետքերով հայտնաբերել են այն, ինչի համար վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ավելին՝ shamshyan.com- ում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր