Ամառվա ամենասպասված իրադարձություններից Քրիստոսի պայծառակերպության տոնը՝Վարդավառը, այս տարի ևս համախմբել էր հազարավոր մարդկանց՝ ամբողջ երկրումստեղծելով տոնական եռուզեռ և բարձր տրամադրություն։
Շատ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ ու հովեկներ օրը նախընտրել էին անցկացնել քաղաքիցդուրս՝ ուղևորվելով Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ և հանգստավայրեր։
ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջտարածքում Վարդավառի տոնական միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ անցկացումնապահովելու նպատակով հուլիսի 12-ին՝ վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Ոստիկաններն ու փրկարարները շրջել են լողափերում և հարակից տարածքներում ևիրականացրել հսկողություն՝ քաղաքացիներին շարունակաբար իրազեկելով նաևանվտանգության կանոնների պահպանման կարևորության մասին։
Միաժամանակ, Պարեկային ծառայության կարգախմբերը ուժեղացված ծառայություն ենիրականացրել հանրապետության ճանապարհներին՝կարգավորելով տրանսպորտային հոսքերըև ձեռնարկելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավոր դեպք-պատահարները բացառելու նպատակով։
Հանրապետության հրապարակը տարվա ամենաջրառատ իրադարձության՝ Վարդավառիգլխավոր տոնակատարության կենտրոններից մեկն էր։ Բազմամարդ միջոցառման ողջընթացքում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ստորաբաժանումներըմայրաքաղաքում ևս ապահովել են հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգություննու տոնակատարության անխափան ընթացքը։
Վարդավառի տոնակատարություններն ամբողջ հանրապետությունում անցան անվտանգ, կազմակերպված և առանց լուրջ միջադեպերի՝ ևս մեկ անգամ փաստելով ՆԳՆ ենթակածառայությունների՝ անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքի արդյունավետության մասին։