00:00:00

Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

23:22, 11 հուլիս 2026 Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել ավտոմեքենայի և մոպեդի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները տեղում պարզել են, որ ուժեղ քամու հետևանքով փտած ու դարն ապրած հաստաբուն ծառը պոկվել և ընկել է այդ պահին ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Բեգոյանի հիմնարկ»-ի աշխատակիցները մի քանի անգամ փորձել են ծառը հեռացնել, քանի որ այն իրական վտանգ է ներկայացրել, բայց մի խումբ այսպես կոչված բնապահպանները դեմ են դուրս եկել ու եթե այդպես չլիներ այսօր այս դժբախտ դեպքը տեղի չէր ունենա։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, մոպեդավարը օտարերկրացի է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր