00:00:00

«Քարֆուր»-ում իրավախախտումներ են հայտնաբերվել

15:16, 11 հուլիս 2026 Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝

14 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման,

14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,

2 դեպք՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ։

Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր