00:00:00

Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի, 2 կասկածյալներ ձերբակալվել են

10:44, 11 հուլիս 2026 Հասարակություն

Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի 56 հասցեում ծեծկռտուք և վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության գվարդիայի Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողները։

Վերջիններիս ժամանելուն պես մի խումբ անձինք դիմել են փախուստի, սակայն նրանցից երկուսի փախուստը կանխվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և իրենց կողմից շահագործվող «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ ձերբակալվածները Երևանի բնակիչներ 28-ամյա Մացակ Ա․-ն և 28-ամյա Սերյոժա Ա․-ն են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել են նաև 2 «Toyota» և մեկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր