Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք «Վարդավառ 2026» տոնակատարության կապակցությամբ ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում։
Մասնավորապես, հուլիսի 12-ին՝ ժամը 07:00-ից մինչև 24:00-ն ներառյալ, փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։
Բացի այդ, Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամասում) երթևեկության համար կփակվի ավելի վաղ՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18:00-ից, և կբացվի հուլիսի 12-ին՝ ժամը 24:00-ից հետո։