Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Սոցցանցի իր էջում նա, մասնավորապես, նշել է. «Հունաստանը հույս ունի ամրապնդել մեր երկու բարեկամ երկրների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը և շարունակել զարգացնել Հայաստանի հարաբերությունները Եվրոպական Միության հետ»: