00:00:00

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը. Բայրամով

20:27, 08 հունիս 2026 Քաղաքականություն

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր Ստամբուլում եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են Միջին միջանցքը։ Այս մասին հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ  հանդիպման ընթացքում ընդգծվել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ։

«Մեծ գոհունակությամբ նշվել է Թուրքիայում իրականացվող Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի շինարարությունը»,-ասել է Բայրամովը:

Իր հերթին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում դրական դինամիկան։ Նա նշել է, որ Թբիլիսին աջակցում է տարածաշրջանում խաղաղության արագ պաշտոնական հաստատմանը։ «Սա չափազանց կարևոր ներդրում կլինի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում և կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը»,- ընդգծել է Բոճորիշվիլին։ Նա նաև նշել է, որ երեք երկրներն ունեն մեծ ներուժ համատեղ նախագծեր իրականացնելու համար։ Մասնավորապես, նա նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, որը, ըստ Բոճորիշվիլիի, կնպաստի առևտրի աճին և տնտեսական հետագա զարգացմանը։

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ներուժի լիարժեք օգտագործումը կարևոր ներդրում կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման գործում»,-հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր