ԲՀԿ մամլո խոսնակ Իվետա Տտոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․


Մի քանի ժամ առաջ տեղեկացրել էի, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց: Տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրել ենք հետևյալ պատկերը՝

27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։

12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։

27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։

37/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ 4 ձայն։
Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով: