«Հայաստան» դաշինքը հետագա անելիքների մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա։
Մինչ այդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել իրենց տված յուրաքանչյուր քվեի ու թիմի նկատմամբ վստահության համար:
«Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ:
Հետագա անելիքների մասին ավելի համապարփակ կխոսենք առաջիկայում»,- նշել է Սաղաթելյանը։