00:00:00

Կշարունակենք աշխատանքը՝ աջակցելու Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման դինամիկային․ Մակրոնը՝ Փաշինյանին

11:28, 08 հունիս 2026 Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ․

«Իմ ամենաջերմ շնորհավորանքները, թանկագի՛ն Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ քո կողքին շարունակել մեր սկսած աշխատանքը՝ էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների, սատարելու ՀՀ-ի խաղաղությանն ու ինքնիշխանությանը և աջակցելու Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային»,- գրել է Մակրոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր