00:00:00

Ռուսաստանը պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվի. Արարատ Միրզոյան

14:19, 07 հունիս 2026 Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հույս ունենք, որ ընտրություններից հետո մեր ռուս գործընկերների հետ առողջ, կառուցողական մթնոլորտում կարող են հարաբերությունները առողջացնել ու քննարկել եղած խնդիրները»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ պետք է գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին։

«Ռուսաստանցի մեր գործընկերները պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվեն ու ավելի կառուցողական մոտենան»,- հավաելեց ՀՀ ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր