00:00:00

Ավտոբուսի վարորդին դանակահարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)

20:16, 22 ապրիլ 2026 Տեսանյութեր

 

 

Ապրիլի 20-ին, ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել, հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։

Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։

Ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր