00:00:00

Քննիչի ու դատախազի միտումը, Պողոսյանի և Վարդապետյանի լռությունը․ ծանր սպանությшն իրական դրվագները

16:38, 17 մարտ 2026 Տեսանյութեր

2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցածը ցնցեց ողջ Արտաշատը։ Այդ օրը Արտաշատ բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ, 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել էր ևս մի հաղորդում, բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում իսկ 15-ամյա տուժողը վիրահատարանում մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, մեղադրանք ներկայացվել հինգ անձի, նրանցից երեքի նկատմամբ ընտրվել էր կալանք խափանման միջոցը։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, հրազենային վնասվածքով ավտոմեքենա: Կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Մինչդեռ սպանված Արտակ Մաթևոսյանի հարազատները հայտարարում են, քննիչը իրականացրել է թերի, բացթողումներով լի նախաքննություն, ինչի հետևանքով արդեն մեկուկես տարի է կալանավորված են իրենց խոսքով անմեղ տղաներ։

Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ հրազենային կրակոցից մահացած 46-ամյա Արտակ Մաթևոսյանի հարազատները երեկ հավաքվել էին Արտաշատի մարզային դատախազության շենքի դիմաց, պահանջելով մեղադրող դատախազից ապահովել գործի պատշաճ ու լիարժեք քննություն։ Նրանց էր մոտեցել   Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռեմ Ռշտունին, ով այս գործով ուշադրություն եղել է նախ հսկող դատախազ, ապա՝ մեղադրող։

Արտակ Մաթևոսյանի հարազատների՝ նախաքննության ոչ լիարժեք իրականացման վերաբերյալ բազմաթիվ հարցերին ի պատասխան Ռշտունին տալիս էր հերթապահ դարձած պատասխաններ։

Ինչու՞ է նախաքննական մարմինը շտապել գործը փոխանցել  դատարան, ի՞նչ անձնական շահագրգռվածություն է ունեցել քննիչ Էդվարդ Գաբրիելյանը և ինչու՞ են գործից դուրս մնացել մի շարք կարևոր փաստեր։ Այս և այլ հարցերի շուրջ Irakanum.am-ը զրուցել է կալանավորված Արման Մաթևոսյանի շահերի պաշտպան Աբգար Պողոսյանի հետ։

Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված են Արման և Տիգրան Մաթևոսյանները։ Նրանց հարազատները բազմիցս հայտարարել են, որ տղաները որեւէ կապ չունեն իրենց առաջադրված մեղադրանքի հետ։ Նրանք դիմում են Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հույս հայտնելով, որ գոնե նրանք պատշաճ կիրականացնեն իրենց լիազորությունները։ Կալանավորվածների հարազատների միակ պահանջն այն է, որ նոր նախաքննություն իրականացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր