00:00:00

Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար

14:19, 14 մարտ 2026 Քաղաքականություն

Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է: Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Վիզաների ազատականացման համատեքստում բնականոն քննարկման թեմա է արտագաղթի ռիսկը։ Կառավարությունը մի կողմից կատարելու է ԵՄ-ում անօրինական հիմունքներով գտնվող ՀՀ քաղաքացիների հարցերը, մյուս կողմից էլ վստահություն ունի, որ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները այլևս փակել են արտագաղթի պատուհանը, ու զուգահեռ բազմաթիվ այլ բարեփոխումներով պետությունը այնքան գրավիչ է արդեն քաղաքացիների համար, որ արտագաղթի ցանկություն էլ չի լինելու, հակառակ միտումներն են արձանագրում արդեն այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ գրանցելով ՀՀ քաղաքացիների սահմանահատումների բավականաչափ տպավորիչ դրական մնացորդ՝ 8,660»,- գրված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր