00:00:00

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

21:11, 13 մարտ 2026 Քաղաքականություն

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղրոդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվել է, որ Բայրամովը «դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա վերջին հրթիռային հարձակումը և աջակցություն է հայտնել Թուրքիային»։

Ընդգծվել է, որ ռազմական գործողությունների հետագա սրումը կարող է «անցանկալի հետևանքների» հանգեցնել։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և աճող լարվածությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր