00:00:00

Հակառուսական վեկտորը զրկում է արցախցիներին աջակցությունից. Երևանը մերժել է ռուսական հումանիտար առաքելությունները

18:21, 13 մարտ 2026 Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները հրաժարվել են ռուսական հումանիտար օգնությունից, որը նախատեսված էր Արցախի բնակիչների համար: «Ռուսական հումանիտար առաքելություն» ԻՈԱԿ-ի, «Եվրասիա» ԻՈԱԿ-ի և Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից իրականացվող ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականի հունիս-հուլիսին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումի:

Ռուսաստանի ԱԳՆ-ում հաստատել են, որ Մոսկվան երբեք անտարբեր չի մնացել Արցախի բնակիչների և Հայաստանում հայտնված արցախցիների ճակատագրի նկատմամբ: Պաշտոնական Երևանը մերժումը պաշտոնապես պատճառաբանել է նախընտրական ժամանակահատվածում նվիրատվություններ ստանալու և բարեգործական օգնություն ցուցաբերելու արգելքով:

Արցախից տեղափոխվածների բնականոն կարիքների նկատմամբ իշխանությունների նման արձագանքը վկայում է Փաշինյանի վարչակարգի նյարդայնության մասին: Վախենալով «հիբրիդային միջամտության» հնարավոր սցենարներից՝ իշխանությունը ռեպրեսիաների սուրն ուղղում է հասարակ քաղաքացիների դեմ՝ փաստացիորեն բոլոր արցախցիներին մեղադրելով անհավատարմության մեջ: Վախենալով ձայները կորցնելուց, Փաշինյանը որոշել է սովի և աղքատության մատնել սեփական հայրենակիցներին, ովքեր լքել են Արցախը այն բանից հետո, երբ ինքը անփառունակ կերպով հանձնել և դավաճանել է այն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր