Նիկոլ Փաշինյանն այսօր տեսանյութ էր տարածել, որում իր կարծիքն էր ներկայացնում, թե ինչու է Մեսրոպ Մաշտոցն առաջինը թարգմանել Աստվածաշնչի Գիրք Առակացի առաջին նախադասությունը։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին ու նշել, որ Մեսրոպ Մաշտոցն Արցախի Ամարասի վանքում դպրոց է հիմնադրել, որը Փաշինյանը հանձնել է ադրբեջանցիներին։
«Դու ի՞նչ կապ ունես Մեսրոպ Մաշտոցի հետ. նա Ամարասում դպրոց էր հիմնադրում, դու Արցախի անունը տալու համար մարդկանց ազատել ես տալիս աշխատանքից։
Հերթական անգամ Նիկոլը փայլել է իր պատմական փաստերի խեղաթյուրմամբ ու ազդարարել է, որ եւ՛ 405-ին, եւ՛ 2026-ին Հայաստանը գտնվում է նույն խաչմերուկի վրա։
Նիկոլ Փաշինյան, 405 թ. էս խաչմերուկի վրա ո՛չ թուրք կար, ո՛չ էլ ադրբեջանցի։
Սա որ պատմությունից անհաջող օրինակներ չի բերում… Մարդ ուզում է է՛լ դիպլոմ, է՛լ թեկնածուական, է՛լ կարդացած մասնագիտական հատորներով գրականություն ճղի ու դնի մի կողմ։
Տո այ ամենագետ, ի՞նչ կապ ունի 405թ. Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը քո բերած «թուրքական խաչմերուկի» հետ։
405 թ. Հայաստանի հարեւաններն Արեւելյան Հռոմեական կայսրությունն /Բյուզանդիան/ ու Պարսկաստանն էին։
Մեր խաչմերուկի վրա ո՛չ թուրք կար ու ո՛չ էլ ադրբեջանցի։
Պետությունը դարձնում ես «թուրքական միջանցք» ու դրել Մեսրոպ Մաշտոցի մասին են խոսու՞մ։
Մեսրոպ Մաշտոցն Արցախի Ամարասի վանքում դպրոց է հիմնադրել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին։
Մի հատ էլ թանգարանի ղեկավար ես գործից հեռացնում Արցախի մասին գիրք նվիրելու համար։
Էն Արցախի, որտեղ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ էր հիմնադրում, էն Արցախը, որը դու հռչակում էիր «Հայաստան եւ վերջ»»,- նշել է Շարմազանովը։