Դերասանուհի Անաիս Սարդարյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է վաղը սպասվող՝ «Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով դատին»։
«Հուսով եմ՝ կգտնվի դատավոր այս երկրում, որն արդարացի որոշում կկայացնի, որովհետև դատավորները, որոնք քննարկում են այս հարցը, հոգու խորքում լավ հասկանում են, որ այս մարդը իր Հայաստանի համար, իր հայրենիքի համար լավից բացի ոչ մի վատ բան չի արել»,- ասում է դերասանուհին։
Անաիսը եթերում նաև խոստանում է առանձին անդրադառնալ Սամվել Կարապետյանի բարեգործական ծրագրերին, որոնք հիմա սահմանափակել են։ «Պատմելու եմ, թե ինչ նողկալի արարքների են սրանք գնում՝ քիչ է փակել են այդ մարդուն, թույլ չեն տալիս, որ արդար մասնակցի քարոզարշավին, մեկ էլ բարեգործությունն են սահմանափակել»,- նշում է նա։
Տեսանյութը այստեղ։