ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ պատասխանել էր ՀՀ քաղաքացի Արամ Մանուկյանին: Արամ Մանուկյանը ՖԲ էջում գրել էր՝ առաջարկելով, որպեսզի Փաշինյանը հանդիպում ունենա քաղհասարակության հետ, խոսի առաջիկա անելիքների մասին: «Չգիտեմ ոնց կընդունվի, բայց ես բաց առաջարկ եմ անում Նիկոլ Փաշինյանին: Կազմակերպի հանդիպում քաղակտիվի հետ, ինչու չէ ՝ որոշ փակագծեր բացի, շատ հնարավոր է շատերս մասնակցենք էն ամենին, ինչ պատրաստվում է անել»,- գրել էր Մանուկյանը։
«Հարգելի Արամ Մանուկյան շատ լավ առաջարկ եք արել։ Ձեզ եւ բոլոր քաղաքացիական ակտիվիստներին հրավիրում եմ հանդիպման՝ մարտի 5-ին, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում, Սպենդիարյանի արձանի մոտ։ Հույս ունեմ՝ հարմար է։ Նախապես շնորհակալ եմ»,- ի պատասխան գրել էր ԵԼՔ խմբակցության ղեկավարը։
Ներկայացնում ենք Irakanum.am-ի հարցազրույցը քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանի հետ:
Արամ, այօր նախատեսված է Ձեր եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ազատության հրապարակում: Ի՞նչ հարցեր եք քննարկելու:
Իմանալով Նիկոլ Փաշինյանի ՝ Ազատության հրապարակ գնալու ցանկությունը եւ ինչ-ինչ պռոցեսներ սկսելու մտադրությունը, ինձ որպես քաղաքացի հետարքրում է, թե այն ինչքանով է համապատասխանում իմ մոտեցումներին և արդյոք ես ինձ տեսնում եմ այդ ամենի մեջ:
Ըստ էության քննարկվելու է Սերժ Սարգսյանի՝ վարչապետության դեմ պայքարի հետագա անելիքները: Ձեր գնահատմամբ այս առումով ժողովրդի մոբիլիզացում հնարավոր կլինի:
Մարդկանց մոբիլիզացումը հնարավոր է ,եթե նրանք հասկանան ,որ իրենց չեն խաբում և սա հերթական քայլը չի քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար : Նաև կարևոր գործոն է ,թե ովքեր են լինելու ամբիոնում կանգնած և շատ այլ սկզբունքային մոտեցումներ:
Քաղաքակա ուժերն այս առումով պասիվ են: Ձեր գնահատմամբ ինչո՞ւ:
Ո՞ր քաղաքակակ ուժերի մասին է խոսքը:
Եվ խորհրդարանում ներկայացված եւ արտախորհրդարանական, ովքեր ընդդիմաիդր դիրքերից են հանդես գալիս:
Խորհրդարանական ուժերից երեքը վաղուց արդեն ցույց են տվել իրենց դիրքորոշումը, որը ընդդիմադիր դիրքերից չէ , իսկ ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ այսօր խնդիր ունեն իրար վստահելու և կոնսենսուսի գալու համար, որը այդքան հեշտ չէ: Երկիր Ծիրանին, Հանրային փրկության ճակատը քայլեր ու հայտարարություններ են անում , ինչքան հասկացա, նաև կան որոշակի պլաններ, ապագան ցույց կտա ինչ կստացվի այդ ամեն ինչից:
Ձեր սպասելիքները հանդիպումից:
Կարևորագույն հարցերի պատասխաններ, որոնք կբարձրացվեն մասնակիցների կողմից:
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի