00:00:00

Մյունխենում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը ԵՄ դիվանագիտության ղեկավարին «Կրկին հզորացնենք ՄԱԿ-ը» գլխարկ է նվիրել

22:57, 13 փետրվար 2026 Քաղաքականություն

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայք Ուոլցը Մյունխենի անվտանգության համաժողովին կապույտ բեյսբոլի գլխարկ էր բերել՝ «Կրկին հզորացնենք ՄԱԿ-ը» գրությամբ։

Ըստ ամերիկացի դիվանագետի՝ ինքը գլխարկները պատրաստել էր բոլոր մասնակիցների համար, սակայն պարզվել է, որ դրանք չափազանց մեծ ժողովրդականություն են վայելում։ Արդյունքում, նա գլխարկներից մեկը նվիրել է քննարկման մոդերատորին՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին։

 

Անցյալ աշնանը Ուոլցը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ՄԱԿ-ին կատարվող վճարումները՝ սպասելով կազմակերպության բարեփոխմանը։ ԱՄՆ ճնշման տակ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համաձայնել է կրճատել համաշխարհային կազմակերպության բյուջեն 15%-ով։ Դա, ինչպես սպասվում է, կհանգեցնի անձնակազմի 18%-ով և խաղաղապահ ուժերի 25%-ով կրճատման։ Ուոցը խոստացել է նաև, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հետ «խիստ կվարվի»։

Մյունխենի անվտանգության համաժողովը անցկացվում է փետրվարի 13-15-ը Բավարիայի մայրաքաղաքում: 1963 թվականից ի վեր այն ծառայել է որպես հարթակ միջազգային անվտանգության հիմնական հարցերի քննարկման համար՝ քաղաքական գործիչների, զինվորականների, բիզնեսի ներկայացուցիչների, փորձագետների և  հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ 2026 թվականին միջոցառմանը կմասնակցեն 115 երկրներից ավելի քան հազար ներկայացուցիչներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր