00:00:00

Սրանք սիրում են քրեական գործեր հարուցել ընդդիմախոսների նկատմամբ՝ անմեղության կանխավարկածը տրորելով

14:57, 31 հունվար 2026 Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Սրանք սիրում են հաստափոր հատորներով քրեական գործեր հարուցել քաղաքական ընդդիմախոսների ու նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, դրանց ողջ ընթացքն՝ անմեղության կանխավարկածը տրորելով, զրպարտել, իսկ երբ թեման հասնում է այդ գործերով արդարացումներին, խուլ ու համր են ձևանում։

5 տարի է՝ սրանք թիրախավորում էին մեր գործընկեր Աննա Մկրտչյանին ու նրա հորը, բազմաթիվ պիտակավորումներ և վիրավորանքներ հնչեցնում, իսկ Աննան բոլոր հնարավոր միջոցներով կռիվ էր տալիս։

Իսկ հիմա, երբ Վճռաբեկ դատարանի վճռով Աննայի հայրը՝ Արա Մկրտչյանը, արդարացվեց, դրա մասին նույն զրպարտիչներն ու նրանց քարոզչամիջոցները լռում են․ թեմային անդրադառնալն այլևս ձեռնտու չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր