00:00:00

Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ իրենց քաղաքական շահերից ելնելով․ իրավապաշտպան

14:42, 31 հունվար 2026 Քաղաքականություն

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զինծառայողը հոգևոր կյանքի, հոգևոր ուժի կարիք ունի, այդպես է փակ համակարգերում, ազատազրկման վայրերում, բայց բանակում առավելապես, որտեղ տարբեր վտանգներ են կախված զինծառայողի գլխին՝ պատերազմից մինչև խաղաղ պայմաններ։ Պատերազմում հերոսաբար զոհված Տիգրան Ավետիսյանը 13 օր Խաչքարը մեջքին մարտի դաշտում է եղել ապավինելով խաչի զորությանն ու պաշտպանությանը։ Նրանց կողքին են եղել բանակում նվիրումով իրենց ծառայությունն իրականացնող քահանաներն ու սարկավագները, որոնք նաև իրենց կյանքն են տվել հայրենիքի համար։ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների օրագրերում և զինվորական հագուստի գրպաններում աղոթքներ և խաչեր են գտել նրանց ընտանիքները։

Եվ հիմա վռնդելով զորամասերում գործող հոգևորականներին, բանակի վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից զուտ իրենց քաղաքական շահերից ու նկատառումներից ելնելով, վերջնականապես բարոյազրկելով բանակը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր