Պսակ քահանա Մկրտչյանը լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան։
Հիշեցնենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին՝ ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։
Խնդրում եմ հնարավորինս տարածել»։