00:00:00

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

19:19, 30 հունվար 2026 Քաղաքականություն

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտնում է՝ Պաշտպանության Նախարարի հրամանով  ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է.

«Սիրելի հայրենակիցներ,  քանի որ շատերիցդ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում,թե ինչո՞ւ այլևս Սուրբ Պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, ուզում եմ պարզաբանել։ Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։

Աստված զորացնի Մեր Եկեղեցին, մեր Հայրենիքը ու մեր Բանակը»։

Նշենք, որ ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը հիմնադրվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին՝ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ։

1997 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր: Բանակի հոգևոր առաջնորդությունն սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր