00:00:00

Արթուր Նահապետյանը հանդիպել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ

15:09, 30 հունվար 2026 Քաղաքականություն

ՀՀ  հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների միջոցառումների  ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է Հայաստանի քաղաքացիական  հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների)  հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների, այդ թվում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հակակոռուպցիոն կրթության  զարգացման, կոռուպցիայի հակազդման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև այդ համատեքստում ՔՀԿ-ների  հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության ընդլայմանն առնչվող հարցեր։  

Անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված արդյունքներին, տեխնիկական համալրման, կադրերի ընտրության հարցերին և Կոմիտեի ծառայողների վերապատրաստման գործընթացում միջազգային հակակոռուպցիոն մարմինների լավագույն  փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հնարավորություններին:

Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Կոմիտեի կարողությունների հզորացման, հակակոռուպցիոն կրթության զարգացման և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել զարգացնելու և ավելի հստակեցնելու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության շրջանակները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր