00:00:00

Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ

22:17, 29 հունվար 2026 Քաղաքականություն

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ դեկտեմբերին ձեռք էր բերվել քաղաքական համաձայնություն, կոնսենսուս Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրման վերաբերյալ. այսօր այդ համաձայնությունը ֆորմալ արձանագրվել է ԵՄ խորհրդի կողմից՝ կառույցի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդունված որոշմամբ: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
 
Հիշեցնենք, որ Հայաստանը երկրորդ անգամ է աջակցություն ստանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Առաջին՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2024 թ. հուլիսին՝ Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները բարձրացնելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանությունն ամրապնդելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր