«Մեր ձևով» ժողովրդական շարժումը տեղեկացնում է՝ փետրվարի 1-ին քաղաքացիների հետ հանդիպում է նախատեսված «Տաշիր Արենայում»։ «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասներն են ներկայացնելու «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները։
«Փետրվարի 1-ին, ժամը 18։00-ին «Տաշիր Արենայում» տեղի կունենա «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և շարժման անդամների հանդիպումը երևանցիների հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն առաջիկա անելիքներն ու ծրագրերը, կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 52-52-52, 041-52-52-02 (Whatsapp, Viber, Telegram)»,-նշված է հայտարարության մեջ։
