00:00:00

«Զգոն եղեք». Շիրակի մարզպետի և նրա տեղակալի անուններով WhatsApp–ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել

17:39, 29 հունվար 2026 Քաղաքականություն

WhatsApp հարթակում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անուն-ազգանունով և տվյալ հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց ու գործընկերների։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

«Տվյալ օգտահաշիվը ոչ մի կապ չունի մարզպետի հետ և նրա կողմից որևէ հաղորդագրություն չի ուղարկվել։

Հորդորում ենք լինել առավել զգոն։

չպատասխանել նման հաղորդագրություններին,

չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),

չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,

անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։

Նշենք, որ WhatsApp հարթակում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նար  Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի անունով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր