«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում: Նա Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է:
Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, եւ կոչ էին արել, որ Մայր Աթոռը չեղարկի ժողովը: Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի կայքում տեղադրված հայտարարությունից պարզ չէ՝ Հովնան արքեպիսկոպոսը լքե՞լ է Եկեղեցու բարենորոգման խորհուրդը, որի կազմում է նաեւ կաթողիկոսի հրաժարականը պահանջող Նիկոլ Փաշինյանը: Հայտարարությունում միայն նշված է, որ Հովնան արքեպիսկոպոսը Եպիսկոպոսաց ժողովից հետո՝ փետրվարի 20-21-ին, կմասնակցի նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին: Հոգեւոր դասը կարծում է, որ չնայած նա բացահայտ չի հայտարարում, որ լքում է Փաշինյանին, սակայն սա լռելյայն հեռացում է: Լուրեր կան, որ մյուս 9 տիրադավների շարքում եւս կան տատանվողներ, որոնք կվերադառնային, սակայն վախենում են Փաշինյանի պատժից, իսկ Հովնան արքեպիսկոպոսը Հայաստանում չի գործում` ավելի ազատ է:
Մեզ ասացին, որ տիրադավների կուրատոր Սամվել Կճոյանը՝ Արարատյան թեմի առաջնորդը, օրերս հավաքել է տիրադավներին, դուխ տվել՝ ասելով, որ քիչ է մնացել, իրենք շուտով հաջողության են հասնելու։