Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 քաղաքացիներին դիմավորելու, հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա գրել է․
«Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:
10 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է»: