00:00:00

Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, սահմանին մեր կարիքն այլեւս չի լինի. Ռիտեր

23:18, 22 հունվար 2026 Աշխարհ

ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հաստատում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ վավերացումից հետո այլեւս իրենք առաքելություն չեն իրականացնի սահմանին։

Այսօր Հ1–ի եթերում, դիտարկմանը, թե նախաստորագրված պայմանագրում կա մի կետ, որ կողմերը երրորդ երկրի ուժ չեն բերելու սահմանին, Ռիտերն արձանագրել է. «Կարծում ենք այո, թեեւ կոնկրետ չի նշվում, որ խոսքը մեր մասին է, բայց մենք գիտենք, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլեւս չի լինի, մեր կարիքը չի լինի սահմանին, սակայն մենք շարունակելու ենք այցելել սահմանամերձ համայնքներ։ Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ»։

Նշենք, որ Ռիտերը շուտով ավարտելու է աշխատանքը։ Դեռեւս հայտնի չէ, թե ով է լինելու ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր