Ուկրաինայում հակամարտության ավարտի վերաբերյալ փաստաթղթերը գրեթե պատրաստ են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում կայացած մամուլի ասուլիսում, որը ուղիղ հեռարձակվել է իր գրասենյակի YouTube–յան ալիքով։
«Պատերազմի ավարտի վերաբերյալ փաստաթղթերը գրեթե պատրաստ են։ Եվ Ռուսաստանը նույնպես պետք է պատրաստ լինի», - ասել է նա։