Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կանիշ Աբուբակիրովին նշանակել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։
«Պետության ղեկավարի հրամանագրով Կանիշ Ասանխանովիչ Աբուբակիրովը նշանակվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, նա ազատվել է իր նախկին պաշտոնից»,-ասված է Տոկաևի գրասենյակի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Աբուբեկիրովը այս պաշտոնում փոխարինում է Սուլթան Կամալետդինովին։
2024 թվականի հունվարից Աբուբեկիրովը զբաղեցնում էր Ղազախստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը՝ լոգիստիկայի և ռազմական ենթակառուցվածքների գծով։