00:00:00

Վանը դառնում է Թուրքիայի արևային էներգիայի կարևոր կենտրոն

23:07, 15 հունվար 2026 Աշխարհ

 

 

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Վան նահանգում արևային էլեկտրակայանների տեղադրված հզորությունը 2025 թվականի դրությամբ հասել է 223․7 Մգվտ-ի։ Երկարատև արևային օրերը, բարձրադիր աշխարհագրական դիրքը և համապատասխան հողային ռեսուրսները Վանը դարձնում են վերականգնվող էներգիայի ներդրումների համար կարևոր ուղղություն, գրում է ermenihaber.am-ը:

Հաղորդվում է, որ գործող և ծրագրավորվող նոր նախագծերի շնորհիվ Վանը նպատակ ունի ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ միայն ներքին պահանջարկի, այլև տարածաշրջանային մատակարարման համար՝ ամրապնդելով Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը և մաքուր էներգիայի արտադրության կարողությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր