00:00:00

Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ ու թաղմանը չեն գնացել․ «Հրապարակ»

08:52, 15 հունվար 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․  Նախօրեին Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստին, նախկին եւ ներկայիս իշխանական բարձրագույն ներկայացուցիչներից բացի, մասնակցելու էր գնացել նաեւ կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին Սարգսյան ընտանիքը դիմավորեց իսկական հավատացյալի պես, Արամ եւ Արմեն Սարգսյանները խոնարհվեցին եւ համբուրեցին Վեհափառի աջը։

Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ եւ նախօրեից չեն մարսում` ինչպե՞ս կարող էր իշխանության համախոհ Արամ Սարգսյանը խոնարհվել եւ համբուրել Վեհափառի ձեռքն այն օրերին, երբ իրենք վերջինիս հռչակել են Ռուսաստանի գործակալ, վերջին հայհոյանքներն են տալիս նրան, ավազանի անունով են կոչում ու ծանր մարտեր են մղում՝ նրան կարգալույծ անելու համար։ Իշխանական մեր զրուցակիցը խոստովանեց, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ են մասնակցել հոգեհանգստին եւ մտադրություն են ունեցել թաղմանն էլ գնալ, բայց այդ տեսարանից հետո մտքափոխվել են` թաղմանը չեն գնացել: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր