Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը, հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Կողմ» է քվեարկել 256 պատգամավոր, մեծամասնություն չկա, որոշումը չի ընդունվել»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է եղել 289 «կողմ» ձայն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունն Ազգային ժողովին էր ներկայացրել վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին բանաձև, քանի որ համարել էր, որ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ կանխելու Եվրամիության ղեկավարության կողմից հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) հետ առևտրային գործարքի ստորագրումը: