ՆԳՆ կիբեռոստիկանության կողմից իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում հերթական անգամ կանխվել է մոտ 15 միլիոն ՀՀ դրամի հափշտակության փորձ, ինչի շնորհիվ քաղաքացին չի կորցրել իր գումարը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ կիբեռոստիկանության «Տելեգրամ»-ի ալիքը։
«Ցավոք սրտի հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի, ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն»,- նշված է հաղորդագրության մեջ։