Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Չելյաբինսկի մարզի Չեբարկուլի զորավարժարանում անցկացվող «Կենտրոն-2026» և «Փոխգործակցություն-2026» զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին ՌԴ զինված ուժերի արձագանքման արդյունավետությունը։
Զորավարժություններին ներգրավվել է ավելի քան 47 հազար զինծառայող։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ կիրառվել են նոր զինատեսակներ և տեխնիկա՝ հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը։
Մասնավորապես, փորձարկվել են «Զարյա» լազերային համալիրը, Տու-22Մ3 ռմբակոծիչները, Տ-14 «Արմատա» և Տ-90Մ տանկերը, FPV անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև «Բոգոմատ», «Իմպուլս», «Դեպեշա» և «Կուրիեր» ցամաքային ռոբոտատեխնիկական համալիրները։