00:00:00

Ֆրանսիայում կներկայացվի ՆԱՏՕ-ից դուրս գալու բանաձև

21:03, 09 հունվար 2026 Աշխարհ

Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ Կլեմանս Գետեն մտադիր է երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու մասին բանաձև ներկայացնել քվեարկության։ 

Նա իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ իր որոշումը բացատրվում է ԱՄՆ-ի գործողություններով։

«Ինչպես երբեք, այսօր բարձրացվում է Ֆրանսիայի մասնակցության հարցը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը՝ մի ռազմական դաշինքի, որը ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից և ծառայում է նրան»,-գրել է Գետեն։

Խորհրդարանի փոխնախագահը հիշատակել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նկրտումները և ուժային գործողության արդյունքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը՝ քննադատելով ԱՄՆ ղեկավարությանը մարդկանց ռմբակոծելու համար։

Հիշեցնենք՝ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է դաշինքի հիմնադրման պահից՝ 1949 թվականից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր