00:00:00

Ամերիկացի զինվորականները հայտնել են ևս մեկ նավթատարի կալանավորման մասին

23:59, 07 հունվար 2026 Աշխարհ

ԱՄՆ զինված ուժերը Կարիբյան ծովում կալանել են Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո գտնվող Sophia նավթատարը, որը տեղափոխում են Միացյալ Նահանգներ։ Այս մասին նշված է X սոցիալական ցանցում ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարության տարածած հաղորդագրությունում։

«Կալանված Sophia նավը գտնվում էր միջազգային ջրերում և անօրինական ակտիվություն էր դրսևորում Կարիբյան ծովում։ ԱՄՆ ափային պահպանությունը տեղափոխում է Sophia-ն՝ այս գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար»,- նշված է հայտարարությունում։

Հաղորդվում է նաև, որ որևէ պետության չպատկանող նավթատարի կալանումը տեղի է ունեցել առանց միջադեպերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր